Տպել
16.11.2010
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան  Հանս Յոհեն Շմիդթին:

Ողջունելով դեսպանին` ՀՀ  ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ  հարաբերությունները  բոլոր ուղղություններով  կայուն զարգանում են  եւ բարձր գնահատեց առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաեւ Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հայ-գերմանական համագործակցությունը կարեւորվեց նաեւ   Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Հովիկ Աբրահամյանը  ուրախությամբ նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում  են եւ կարեւորեց  երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ակտիվացումը  ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձեւաչափով: ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց  նաեւ հայ-գերմանական առեւտրատնտեսական արդյունավետ  համագործակցության կապակցությամբ` նշելով, որ  Հայաստանում գործում է գերմանական կապիտալով շուրջ 80 ընկերություն եւ կարեւորեց գերմանական գործարար շրջանակների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ինչի համար ստեղծված է բարենպաստ օրենսդրական դաշտ:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գերմանիայի դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Պարոն Շմիդթը նույնպես անհրաժեշտ համարեց տնտեսական գործակցության ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.11.2010
ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերը շարունակվում են
Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո շարունակվեց  ՀՀ կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , ՀՀ դատակա...