Տպել
17.11.2010
Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
1 / 2

Նոյեմբերի 17-ին  Ազգային ժողովի   «Բաց դաս»  ծրագրի շրջանակներում խորհրդարանում էին հյուրընկալվել Երեւանի թիվ 119 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ, որոնց հետ  «բաց դաս» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանի ձեւավորման կարգը, օրենքների ընդունման ընթացակարգը, պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ  հարցերին:
 
«Բաց դաս»-ից հետո աշակերտները շրջեցին նիստերի դահլիճում, մտերմիկ եւ անկեղծ զրույցի բռնվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հայտնի է, որ այս տարվանից ԿԳ նախարարությունը նախատեսում է ավագ դպրոցում անցում կատարել միասնական համազգեստի: Հովիկ Աբրահամյանը խոստացավ 5 միլիոն դրամ հատկացնել ավագ դպրոցներում սովորող սոցիալապես անապահով խավերի այն աշակերտների համար, ովքեր ի վիճակի չեն հոգալ համազգեստի գնման ծախսերը:

Վերջում դպրոցականները եւ մանկավարժները լուսանկարվեցին ԱԺ նախագահի հետ:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...