Տպել
24.11.2010
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 24-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար տիկին Սիմոնե Շյուտցեին եւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի կրթաթոշակակիրներին:

Հանդիպման ընթացքում տիկին Զոհրաբյանը կարեւորեց Հայաստանի խորհրդարանի եւ Գերմանիայի Բունդեսթագի միջեւ կապը` նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավականին դինամիկ եւ ակտիվ զարգանում են: Քանի որ Հայաստանի արտաքին գերակայություններից է եվրոպական ինտեգրումը, հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի Ազգային ժողովի համար ուսանելի է ժողովրդավարական հին ավանդույթներ ունեցող Բունդեսթագի փորձը: Տիկին Զոհրաբյանը կարեւորեց այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին եւ երիտասարդներին իրենց փորձառությունը Գերմանիայի Բունդեսթագում անցկացնելուց հետո այն գործնականում կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նախկին եւ այս տարվա ընտրված կրթաթոշակակիրների` Ազգային ժողովում ուսումնական պրակտիկա անցնելու հարցը քննարկել է ԱԺ նախագահի հետ եւ առաջիկայում կրթաթոշակակիրներին հնարավորություն կտրվի առավել հանգամանալից ծանոթանալու Հայաստանի Ազգային ժողովի գործունեությանն ու անցուդարձին: Նա հույս հայտնեց նաեւ, որ Գերմանիայում իրենց փորձառությունն անցնող կրթաթոշակակիրները ակտիվորեն կհամագործակցեն նաեւ Պոտսդամում Լեփսիուսի անունը կրող գերմանահայկական հետազոտությունների կենտրոնի հետ: Ի դեպ, կարեւորելով կրթաթոշակիրների խնդիրը` տիկին Զոհրաբյանը նշեց, որ անկախությունից ի վեր ավելի քան 1300 հայաստանցի կրթաթոշակներ են ստացել գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից, ինչը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, իրապես գնահատելի է: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:


24.11.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր...

24.11.2010
Ոստիկանության բարեփոխումները` քաղաքական աջակցությամբ
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու ՀՀ ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագի...