National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
24.11.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն
1 / 6

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարեւոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Սիրիա: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարեւորելով շփումների եւ փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով եւ նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ  մեծապես նպաստել եւ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Նախագահ Բաշար ալ-Ասադը կարեւոր համարեց նաեւ տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ բարեմաղթանքները: ԱԺ նախագահը նշեց, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց երկու երկրների նախագահների փոխայցերով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է  անգնահատելի նշանակություն եւ հայ ժողովրդի գոյատեւումը մեծապես պայմանավորված է այն  աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ եւ ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր, իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում` պահպանելով իրենց լեզուն ու կրոնը, լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ եւ իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում: Նրա խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա եւ մահմեդական քաղա՟քակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսեւորումներից են: ԱԺ նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունում եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը եւ բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, փոխայցերը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է հայ-սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը եւ խորացումը: Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման, փոխվստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն եւ խաղաղություն, քանի որ պատերազմները որեւէ երկրի եւ ժողովրդի, բացի մարդկային եւ նյութական կորուստներից, որեւէ օգուտ չեն բերել:

Կողմերը քննարկեցին փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս:

Հանդիպման վերջում Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը Հովիկ Աբրահամյանին խնդրեց իր ողջույնները եւ բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: 
  
Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի վարչապետ  Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ էր:

Ողջունելով հյուրերին` Սիրիայի վարչապետը Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները գնահատեց որպես առանձնահատուկ եւ բացառիկ ու նշեց, որ բարեկամությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունի: Նա նույնպես բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման գործում: Մուհամմադ Նաջի ալ-Օտրին կարեւոր համարեց ԱԺ նախագահի այցը Սիրիա սիրիահայկական համագործակցության խորացման համատեքստում: Նա նշեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխգործակցությունը կարեւոր նախադրյալ է երկրի զարգացման եւ առաջընթացի գործում: Նա ԱԺ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Սիրիայի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները եւ ձեռքբերումները:  Սիրիայի վարչապետը անհրաժեշտ եւ կարեւոր համարեց տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը կարեւորեց տնտեսական համագործակցության խորացումը եւ նշեց, որ այս ոլորտում փոխգործակցության չօգտագործված մեծ ներուժ կա, քանի որ նման քաղաքական ջերմ հարաբերություններ ունեցող երկրների միջեւ ապրանքաշրջանառության եւ փոխադարձ ներդրումների ծավալները դեռեւս գտնվում են ոչ բավարար մակարդակի վրա: Նա վստահություն հայտնեց, որ գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ եւ անհրաժեշտ է խթանել տնտեսության տարբեր ճյուղերում կոնկրետ ծրագրերի իրականացումը, գործարար շփումների ակտիվացումը եւ բիզնես ֆորումների անցկացումը:

Նրա խոսքով` երկու երկրների միջեւ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտը լայն հնարավորություններ է ընձեռում հաջողությամբ իրականացնել տնտեսական փոխգործակցությունը: «Ես չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով, եւ վստահ եմ, որ եղած բարեկամական հարաբերությունների պայմաններում եւ համատեղ ջանքերով մենք հետագայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի ամրապնդում եւ կապերի հետագա խորացում», -նշեց ԱԺ նախագահը:

Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հալեպ: Հալեպի օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, նահանգային իշխանության անդամները, Հալեպահայ համայնքապետերը:

Նույն օրը  տեղի ունեցավ ԱԺ պատվիրակության եւ Հալեպի նահանգապետի եւ նահանգային իշխանության անդամների հանդիպումը:

Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը  մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ անդամները: Հայ խորհրդարանականները այցելեցին տաղավարները, ծանոթացան ներկայացված նմուշներին: ԱԺ նախագահը, ողջունելով  ներկաներին, նշեց. «Վստահ եմ, որ այս ցուցահանդեսն ու հայ-սիրիական գործարար խորհրդի հերթական նիստն  իրենց խթանող դերը կունենան երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման եւ հատկապես առեւտրատնտեսական կապերի ամրապնդման գործում:

Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-սիրիական քաղաքական  հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել առեւտրատնտեսական կապերի մասին: Իսկ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ: Այս տեսանկյունից երկու երկրների գործարարները պարտավորված են առեւտրատնտեսական հարաբերությունները եւս հասցնել  նման մակարդակի: Կարծում եմ` դրա համար բոլոր հնարավորությունները կան, մանավանդ որ, Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Սիրիան եւ մասնավորապես Հալեպը մեզ համար դարձան առաջին շուկաներից մեկը:

Իմ պաշտոնական այցի ժամանակ Սիրիայի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մենք անդրադարձել ենք նաեւ տնտեսական կապերին` երկուստեք փաստելով, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն եւ այստեղ իր առանձնահատուկ դերակատարությունը պետք է ունենա հայ-սիրիական գործարար խորհուրդը: Ներկայիս երկկողմ ապրանքաշրջանառության` ընդամենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող ծավալները ամենեւին չեն համապատասխանում մեր իրական հնարավորություններին: Անհրաժեշտ է միայն իրացնել այդ ներուժը, որովհետեւ, կարծում եմ, գործարարների ու տնտեսավարողների շփումները խթանելու եւ ակտիվացնելու համար երկու երկրներում էլ ստեղծված են անհրաժեշտ բարենպաստ միջավայր եւ իրավապայմանագրային դաշտ եւ որ շատ կարեւոր է, կողմերն ունեն քաղաքական կամք` աջակցելու տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված ծրագրերին ու նախաձեռնություններին:

Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է մեր գործարարների համար` ներկայանալ միմյանց, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ հնարավորություններին, կապեր հաստատել, համագործակցության եզրեր գտնել: Լայն ասպարեզ կա համագործակցել առեւտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, գիտատեխնիկական եւ ֆինանսաբանկային ոլորտներում: Վստահ եմ, որ այսօրվա ցուցահանդեսի շրջանակներում համագործակցությունը կդրվի ավելի գործնական հիմքերի վրա»:

Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց Առաջնորդարան, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկավ ելույթով:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եւ հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ազգային պատսպարան: Հովիկ Աբրահամյանը զրուցեց մանկատան երեխաների հետ, լուսանկարվեց նրանց հետ: ԱԺ նախագահը նվիրատվություն կատարեց մանկատանը:

Նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հալեպից կմեկնի Դեյր Զոր եւ նույն օրը երեկոյան կվերադառնա Երեւան:


27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am