Տպել
14.12.2010
«Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամներն Ազգային ժողովում
1 / 3

Դեկտեմբերի  14-ին ԱԺ փոխնախագահ  Սամվել Նիկոյանը  եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամների հետ:

Պարոն Դավթյանը` ողջունելով երիտասարդներին, կարեւորեց նրանց  այցը խորհրդարան, ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը եւ օրենքների ընդունման կարգը:

Երիտասարդների հարցերը բազմաթիվ էին: Նրանք իրենց հարցերում անդրադարձան մի շարք օրենքների, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին,  Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ այլն: Սամվել Նիկոյանը  եւ Արտակ Դավթյանը բոլոր հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ:

           «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը կարեւորեց նման հանդիպումները  եւ հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն եւ հնարավորություն կտան երիտասարդներին մոտիկից ծանոթանալու խորհրդարանի աշխատանքներին: