Դեկտեմբերի 14-ին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեցին «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամների հետ:
Պարոն Դավթյանը` ողջունելով երիտասարդներին, կարեւորեց նրանց այցը խորհրդարան, ներկայացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքը եւ օրենքների ընդունման կարգը:
Երիտասարդների հարցերը բազմաթիվ էին: Նրանք իրենց հարցերում անդրադարձան մի շարք օրենքների, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ այլն: Սամվել Նիկոյանը եւ Արտակ Դավթյանը բոլոր հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ:
«Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը կարեւորեց նման հանդիպումները եւ հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն եւ հնարավորություն կտան երիտասարդներին մոտիկից ծանոթանալու խորհրդարանի աշխատանքներին:
Շարունակվում է ԱԺ արտահերթ նստաշրջանը
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված չորս օրինագծերից երեքը` կից օրենսդրական փաթեթներով: Մյուս օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի ԱԺ հաջորդ նիստերում: Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն ...