Տպել
15.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
1 / 1

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստան - Եվրամիություն  հարաբերությունները եւ այդ համատեքստում` Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի  միջեւ կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց այս տարվա հունիսին իր գլխավորած պատվիրակության այցը Եվրախորհրդարան` արդյունավետ համարելով անցկացված բանակցությունները, որոնք նպաստեցին եվրոպացի պատգամավորների մոտ ավելի օբյեկտիվ եւ ամբողջական պատկերացման ձեւավորմանը Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը` օբյեկտիվ համարելով դրա արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները դրսեւորում են անհրաժեշտ քաղաքական կամք` մեր երկիրը տեսնելու եվրոպական ընտանիքում, եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները:

Գունար Վիգանդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ավելի շատ տեղեկացվել եւ ավելի լավ պատկերացում ստանալ Հայաստանի մասին: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրենի գնահատմամբ` Արեւելյան գործընկերության եւ Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները դարձել են ավելի ակտիվ եւ գործնական: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ` ակտիվ աշխատանքներ են ընթանում տնտեսական ինտեգրման, ազատ առեւտրի, քաղաքացիների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ իրավական ակտերի ներդաշնակեցման ուղղություններով: Եվ այս առումով, ըստ ԵՄ բանակցային թիմի ղեկավարի, կարեւորվում է օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ԵՄ չափորոշիչներին եւ նորմերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորելով հանդիպումը եւ աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնելով, առաջարկեց, որ Հայաստան այցելությունների ժամանակ Եվրամիության պաշտոնյաները հանդիպումներ ունենան եւ բանակցություններ վարեն նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ:

Գունար Վիգանդը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ, մասնավորապես, խորհրդարանի նախագահի պատրաստակամությունը` կատարել ստանձնած պարտավորությունները եւ ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ:


26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...