Տպել
15.12.2010
Կայացավ ասմունքի մանկապատանեկան հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին Նշենք, որ ասմունքի մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին:

Դեկտեմբերի 15-ին Երեւանի Մուշեղ Իշխանի անվան  դպրոցում տեղի ունեցավ   ասմունքի հանրապետական մանկապատանեկան  երկրորդ  մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին Հայաստանի բոլոր մարզերի, Երեւանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցներից  մասնակցում էին 80 դպրոցականներ:

Ժյուրիի գնահատականների արդյունքում 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 18 մասնակիցներ հաղթող ճանաչվեցին, որոնք էլ կմասնակցեն  ասմունքի հանրապետական մանկապատանեկան երկրորդ մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որը կկայանա դեկտեմբերի 16-ին Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա կլինեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ եւ պաշտոնատար այլ անձինք: