ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ճապոնիայի Ազգային Դիետի Խորհրդականների պալատի նախագահ Տակեո Նիշիոկային եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիին: Հեռագրերում ասված է.
«Խորը կսկիծով տեղեկացանք Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:
1988թ.-ին կործանարար երկրաշարժ տեսած Հայաստանը եւ հայ ժողովուրդը ծանոթ են այդ ցավին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:
Վստահ եմ, որ Ճապոնիայի ժողովուրդն ուժ կգտնի եւ հաստատակամություն կդրսեւորի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները եւ վերացնելու դրա հետեւանքները: