Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նախագահը կարեւորեց նրանց գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցել մեր երկրին ` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նոր համազեկուցող Աքսել Ֆիշերին եւ հաջողություններ մաղթեց իր պարտականությունների կատարման գործում:
Ջոն Պրեսկոտը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ կարեւորեց ԱԺ նախագահի դերը մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակից հետո արձանագրված առաջընթացի հարցում: Համազեկուցողը նշեց, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կզեկուցվի Հայաստանում իրականացված բարեփոխումների եւ առաջընթացի մասին: Նա հատկապես կարեւորեց հեռանկարային բարեփոխումները, որոնք ավելի գնահատելի են: Պարոն Պրեսկոտի կարծիքով անհրաժեշտ է, որ քննադատությունը տեղափոխվի խորհրդարան եւ խորհրդարանն է այն հարթակը, որտեղ պետք է լսելի լինեն տարբեր դիրքորոշում ունեցող անձանց դիրքորոշումները: Նա բարձր գնահատեց ԱԺ նախագահի ջանքերն այս ուղղությամբ, քանի որ պարոն Աբրահամյանը բազմիցս առաջարկել է ընդդիմությանը օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց տեսակետները ներկայացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետո ազատազրկված անձանց հարցին, ընտրական օրնեսգրքի բարեփոխումներին, ոստիկանության եւ դատական համակարգերում ընթացող բարեփոխումներին, ՀՌԱՀ ձեւավորման կարգին: Պարոն Աբրահամյանը նշեց, որ բարեփոխված եւ հանրության դատին ներկայացված ընտրական օրենսգիրքը անցել է քննարկումների երկարատեւ ուղի եւ լսելի են եղել բոլոր այն անձանց ձայները եւ առաջարկները, ովքեր ցանկություն են ունեցել իրենց ներդրումն ունենալ այդ գործընթացում:
ԱԺ նախագահը վերահաստատեց ՀՀ իշխանությունների կամքն եւ պատրաստակամությունը իրականացնել անկողմնակալ եւ թափանցիկ հետաքննություն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ` ընդգծելով, որ բոլորի ցանկությունն է իմանալ ճշմարտությունը:
Հովիկ Աբրահամյանը իր մտահոգությունը արտահայտեց ԵԽԽՎ ԼՂ հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կապակցությամբ` նշելով, որ այն կխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Պարոն Պրեսկոտը նույնպես մտահոգություն հայտնեց եւ նշեց, որ պետք է դրսեւորել զգուշավորություն, որպեսզի հետ քայլ չարձանագրվի:
Վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի Նախագահը, խորհրդարանը եւ կառավարությունը հաստատակամ են ժողովրդավարական բաերփոխումները ավարտին հասցնելու գործում :
Ջոն Պրեսկոտը լինելով Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Լոնդոն` նշելով ,որ բրիտանական խորհրդարանի երկու պալատների նախագահները մեծ տպավորություն էին ստացել նրա հետ հանդիպումից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ մի շարք այլ ոլորտներում: Կողմերը քննարկել են Հայաստ...
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարա...
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի ընթացքում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը Հայաստան...
Կարեւոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց եւ տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը. Սոնա Ղազարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Հունիսի 25-ի նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ գործընկերներ ե...
Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը
Գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման: Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս: «Զինվորական ծ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...