Տպել
18.03.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին   որոշման նախագիծը  եւ  մարտի 21-24-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ իններորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են  88 հարց, միջազգային 7 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ մարտի 21-24-ի ԱԺ նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն մարտի 21-ի ԱԺ նիստում: