18.03.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 18-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մարտի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց, միջազգային 7 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ մարտի 21-24-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մարտի 21-ի ԱԺ նիստում:
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
Մարտի 18-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություննե...
ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները ԱԺ խմբակցությունների հետ
Մարտի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության ...
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Մարտի 20-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությունը: Երեւանում Լուկա Բեբիչին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողի...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
Մարտի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս` նշելով, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդի...