Տպել
08.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի տոնի առթիվ

  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա առիթով, ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ու սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի`  Կանանց միջազգային օրվա առիթով: Մաղթում եմ երջանկություն ու հաջողություններ:

Հայոց պատմությունը լի է հայ կանանց մասին գեղեցիկ ու ոգեշունչ պատումներով: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը:

Վստահ եմ, որ այսօր էլ, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում հայ կինը շարունակելու է իր հայապահպան առաքելությունը:

Վերստին   ջերմորեն շնորհավորում եմ հայ կանանց` գարնան, գեղեցկության եւ զարթոնքի իրենց գեղեցիկ տոնի առիթով»:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


08.03.2004
Մարտի 8-ը` ծննդյան օր
Երեւանի Էստոնական փողոցի բնակիչ Վահան Զաքարյանը նամակ էր գրել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին`  նշելով, որ ծնվել է 1903 թ. մարտի 8-ին եւ 101-ամյակի օրը իր միակ ցանկությունն է, որ խորհրդարանի նախագահը  ներկա լինի իր ծննդյան տոնին: Մարտի 8-ին խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելեց Վ...