Տպել
21.03.2011
Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Մարտի 21-ի  առավոտյան  Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց պատվավոր  հյուրերի հուշամատյանում: