Մարտի 21-ի առավոտյան Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը եւ պատվիրակության անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Պարոն Բեբիչը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: