Տպել
25.03.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին
1 / 1

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ընդունեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:

 Պարոն Կրոտովը Հովիկ Աբրահամյանին  փոխանցեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի բարեմաղթանքները եւ    մայիսի   կեսերին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին մասնակցելու    հրավերը:

Զրուցակիցները քննարկեցին ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հացեր:

 Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի  օրակարգում ընդգրկված հարցերին  եւ նախատեսվող միջոցառումներին, քննարկվեցին  հետագա համագործակցությանը առնչվող  եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 


25.03.2011
ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, վերադառնալ Ազգային ժողով եւ մասնակցել օրենսդիր մարմնի աշխատանքներին, քանի որ ...