Տպել
12.04.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին եւ Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր  է հղել Բելառուսի Հանրապետության  Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին  եւ Հանրապետության խորհրդի  նախագահ Անատոլի Ռուբինովին. 

«ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից հղում ենք  մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` Ձեզ, Բելառուսի ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ` Մինսկի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, ինչը Բելառուսի խաղաղ քաղաքացիների զոհվելու պատճառ դարձավ: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը եւ  շուտափույթ  ապաքինում ցանկանում վիրավորներին:

Վստահ եմ, որ Բելառուսի ժողովուրդը կհաղթահարի  այդ ողբերգական իրադարձության հետեւանքները»: