Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի սաներն ապրիլի 13-ին հյուրընկալվել էին ՀՀ Ազգային ժողովում: ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նրանք ներկա գտնվեցին խորհրդարանի նիստին, ինչին հաջորդեց գյումրեցի աշակերտների հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
ԱԺ նախագահը տեղեկություններ հաղորդեց խորհրդարանի կառուցվածքի, լիազորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձավ ներքին կյանքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հենակետային վարժարանի սաներն անկաշկանդ մթնոլորտում խորհրդարանի ղեկավարին ուղղեցին իրենց հարցերը: ԱԺ նախագահի հետ հարցուպատասխանը վերածվեց անմիջական զրույցի, որին մասնակցեցին նաեւ հանդիպմանը ներկա ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, վարժարանի մանկավարժները: Հատկապես աշխույժ քննարկում ծավալվեց միասնական քննության թեստերի եւ գնահատման համակարգի շուրջ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց արդարությունն ու անաչառությունը քննական համակարգում, միաժամանակ, հորդորեց արդյունավետ օգտագործել ուսման տարիները եւ հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան արժանի տեղ գտնել կյանքում:
ԱԺ նախագահը խոստացավ այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան եւ այնտեղ կրկին հանդիպել երեխաների հետ:
Գյումրեցի աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին խորհրդարանի նախագահի հետ:
Խորհրդարանը շարունակեց քառօրյան
Խորհրդարանն ապրիլի 13-ի նիստն սկսեց քվեարկություններով. ընդունվեցին նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, բացառությամբ ՀՅԴ հեղինակած` «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի: Հեղինակներն առաջարկեցին ...
Տեղեկատվություն Երիտասարդական խորհրդարանի վերաբերյալ
Ի լրումն 04.04.2011թ. «Երիտասարդական խորհրդարան ստեղծելու մասին» հայտարարության հայտնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար որոշակի քվոտա հատկացվել է նաեւ ոչ պետական ուսումնական հաստատություններին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու ...