National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.04.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյան
1 / 3

Խորհրդարանն ապրիլի 13-ի նիստն սկսեց քվեարկություններով. ընդունվեցին նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, բացառությամբ ՀՅԴ հեղինակած` «Կենսաապահովման նվազագույն  զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի: Հեղինակներն առաջարկեցին 15 օրով հետաձգել քվեարկությունը, մինչ այդ կոալիցիայի քաղաքական ուժերը հայտարարեցին քվեարկությանը չմասնակցելու որոշման մասին:

«Բաց դաս» ծրագրով խորհրդարանն այս նիստում հյուրընկալել էր Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի սաներին, ում օրենսդիրների անունից ողջունեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց մի շարք օրենքների նախագծեր:

Աժ պատգամավոր  Արաիկ Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ տոների եւ հիշատակների օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավորների նախագիծը, որի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Պատգամավորներն առաջարկում են նոյեմբերի 10-ը օրենքով սահմանել որպես տեղական ինքնակառավարման օր` նվիրված ՏԻՄ մարմինների կազմավորման 15-ամյակին: Առաջարկներ չեն եղել, սակայն  ՏԻմ-երից, հասարակական եւ այլ կազմակերպություններից  գոհունակություն են հայտնել այս օրը տոնական դարձնելու համար` շնորհակալություն հայտնելով նախագծի համահեղինակ, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին աջակցության համար: Գլխադասային` տարածքային կառավարան եւ տեղական ինքնակառավարման  հարցերով մշտական հանձնաժողովը, Հովհաննես Մարգարյանի ներկայացմամբ, նախագծին տվել է դրական եզրակացություն:

Արտահերթ ելույթում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ  դերակատարությունը պետականաշինության գործում: Այդ ինստիտուտի կայացմանը զուգընթաց, պետք է թեւթեւացնենք  եւ մարզպետարանների, եւ կառավարության եւ թե հանրապետության նախագահի բեռը, ասաց Աժ նախագահը եւ հավելեց` ամեն ինչ պետք է անել ՏԻՄ-երը զարգացնելու համար: Պրն. Աբրահամյանի համոզմամբ` տեղական ինքնակառավարման մարմինները, ավագանիներն այն կարեւոր կառույցներն են, որոնք քաջատեղյակ են մեր քաղաքացիների խնդիրներին եւ ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում ընտրողին, քաղաքացուն,  բնակչին հուզող հարցերը: Կարեւորելով նրանց դերը` խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց իշխանությունների լիազորությունների ապակենտրոնացումը դեպի համայնքներ` քաղաքային եւ գյուղական, քանի որ համայնքներում ավելի ճիշտ են պատկերացնում առկա խնդիրները: Բանախոսն այն տեսակետին է, որ եթե համայնքների ղեկավարները, ավագանին, աշխատակազմը լավ աշխատեն, ապա կառավարությունը, Հանրապետության Նախագահը քիչ խնդիրներ կունենան: Այս առումով է, որ խորհրդարանի ղեկավարը կողմակից է լիազորությունների ապակենտրոնացմանը հօգուտ ՏԻՄ-ի: ԱԺ նախագահի գնահատմամբ` կառավարությունը շատ դժվար է բաժանվում իր լիազորություններից` չնայած տարածքային կառավարման նախարարի պաշտոնում իրեն հաջողվել է բազմաթիվ լիազորություններ, պայքարի արդյունքում, տեղափոխել տեղական ինքնակառավարման ոլորտ: Այդ ընթացքում հնչել են քննադատություններ,   օբյեկտիվ եւ սուբյեկտիվ,  համայնքի ղեկավարները մեղադրվել են չարաշահումների համար: Իսկ ո՞ր ոլորտում չկան չարաշահումներ, հարցրեց Աժ նախագահը եւ հավելեց, որ պետք չէ ընդհանրացնել որեւէ համայնքի ղեկավարի անպարկեշտ վարքագիծը: Աժ նախագահը կառավարության ռազմավարության մեջ վերջերս փոփոխություն է նկատել. հակառակ գործընթացն է տեղի ունենում, սկսել են լիազորությունները նորից կենտրոնացնել կառավարության, տարածքային կառավարաման նախարարության ձեռքում: Այս մոտեցումը Հովիկ Աբրահամյանը համարեց սխալ եւ կրկին անգամ ընդգծեց, որ պետք է աջակցել ՏԻՄ-երին: Նախարարությունը պետք է  մշակի քաղաքականությունը եւ վերահսկի կատարման ընթացքը, իսկ տեղերում դրանք պետք է իրականացնեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ասաց Աժ նախագահը: Բանախոսը ողջունելի կհամարի, եթե կառավարությունը քննարկի համայնքների խոշորացման հարցը: Այսօր հանրապետությունն  ունի 910 համայնք, ինչը , Աժ նախագահի գնահատմամբ, շատ մեծ շռայլություն է մեր երկրի համար, արդյունավետ աշխատանքի համար  բավարար է 300 համայնքի առկայությունը:    Ազգային ժողովը, Հովիկ Աբրահամյանի բնորոշմամբ, ճիշտ ուղով է ընթանում եւ կարեւորում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը`  ամրագրելով նոյեմբերի 10-ը ՏԻՄ օր: Աժ նախագահն այս քաղաքականությունը շարունակելու եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Խորհրդարանը քննարկեց նաեւ «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Ավագյանի առաջարկը, որն առաջին ընթերցումից հետո որոշ լրամշակումների է ենթարկվել: Կարեն Ավագյանը  տեղեկացրեց, որ սահմանվել է շեմ` ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայության դեպքում է  սովորողին հնարավորություն տրվելու քննություն հանձնել եւ փոխադրվել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան: Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այս փոփոխություններով ներկայացված փաստաթուղթը դրական է գնահատել, ամբիոնից հնչեցրեց հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

«Հավաքների ազատության մասին» երրորդ ընթերցմամբ ընդունման համար ներկայացված նախագծում հիմնական զեկուցողներ` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանը անհամաձայնություններ չեն տեսնում եւ առաջարկում են այն ընդունել ամբողջությամբ: «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծում փոփոխություններ չեն կատարվել, ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Պաշպտանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացրած երկու` «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության  կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունները  առաջին ընթերցումից հետո մասնակիորեն են փոփոխություն կրել. որոշ խմբագրական շտկումներ են արվել: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովը`  Հրայր Կարապետյանի  տեղեկացմամբ, նախագծերին դրական եզրակացություն է տվել:

Պատգամավորների գնահատմանը ներկայացվեց «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը` հարակից օրենքներում փոփոխությունների հետ միասին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախ ներկայացրեց նախագծի նոր հոդվածներն ու նոր գլուխը` առաջին  եւ ապա ամբողջը` երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկելու համար: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը, ինչպես նաեւ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Հովհաննես Սահակյանը: Առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է եւ արտացոլվել լրամշակված տարբերակում:  Մասնավորապես ավելացել է նոր գլուխ` հանրային ծառայողի եւ բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովների կազմավորման եւ գործունեության մասին:  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Խորհդարանի վավերացմանը ներկայացվեց նաեւ միջազգային չորս պայմանագիր: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ առեւտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ հետընդունման (ռեդմիսիայի) մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Սլովենիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերը եւ «1949թ.  օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանի ընդունման մասին» լրացուցիչ արձանագրությունը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է եւ երաշխավորել հաստատել դրանք, ասաց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացրած երկու` «Էներգետիկայի մասին» եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը  եւս չեն փոփոխվել առաջին ընթերցումից հետո: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին  առաջարկեց երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորների` «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխության եւ լրացման առաջարկը պայմանավորված է օրենքի դրույթների` ապրանքային նշանների իրավական պահպանման գործընթացի հստակեցմամբ: Նախագծի համահեղինակ   Ալեքսան Պետրոսյանը  նշեց, որ օրենքի ընդունմամբ հավասար պայմաններ կստեղծվեն ապրանքային նշանների` նախկինում գրանցած  եւ անցյալ տարի ուժի մեջ մտած օրենքով գրանցած իրավատերերի համար: Ելնելով բիզնեսի շահերից` հեղինակներն առաջարկում են նաեւ պարզեցնել եւ կրճատել ապրանքային նշանների հայտերի քննարկման համար անհրաժեշտ գործավարությունը պետական լիազոր մարմնի հետ: Տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովը, Վարդան Բոստանջյանի ներկայացմամբ, նախագծին տվել է դրական եզրակացություն:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, օգտվելով  ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությունից, հանդես եկավ հարցապնդմամբ` նվիրված գազամատակարարման ներտնային սպասարկմանն ու անվտանգության խնդիրներին: Կառավարության պատասխանները  խորհրդարանում հնչեցրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am