Տպել
14.04.2011
Հերթական «Բաց դասը» խորհրդարանում
1 / 2

Ազգային ժողովի «Բաց դռներ» քաղաքականության շրջանակում ապրիլի 14-ին խորհրդարանում հյուրընկալվել էին  Գյումրու Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: ԱԺ նիստին ներկա գտնվելուց հետո նրանց հետ «Բաց դաս» անցկացրին  ԱԺ փոխնախագահներ Սամվել Նիկոյանը եւ Սամվել Բալասանյանը: 
  
ԱԺ փոխնախագահները աշակերտներին ներկայացրին Ազգային ժողովի կառուցվածքը, գործառույթները, աշխատանքները, ապա պատասխանեցին նրանց բազմաթիվ  հարցերին, որոնք հիմնականում  վերաբերում էին ՀՀ արտաքին քաղաքականությանը, կրթական խնդիրներին, արտագաղթին եւ այլն: Ծավալվեց ջերմ եւ անկաշկանդ երկխոսություն, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: 
  
Հանդիպման վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ԱԺ փոխնախագահներին ջերմ ընդունելության, անկեղծ եւ օգտակար  «Բաց դասի» անցկացման համար: