Տպել
20.04.2011
Պարզաբանում


Ի պատասխան «Երկիր» թերթի այն հրապարակման, թե ըստ ռուսական մամուլի` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին են պատկանում Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքեր, հայտնում ենք, որ տարածվածն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:

Իսկ ինչ վերաբերում է թերթի այն տեղեկատվությանը, թե  «Արտֆուդ» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանին, ապա տեղեկացնում ենք, որ ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին:

Կրկին կոչ ենք անում լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներին`  ոչ հավաստի տեղեկություններ տարածելուց եւ ընթերցողներին թյուրիմացության մեջ գցելուց խուսափելու համար ճշտել իրենց ունեցած տեղեկությունները: