Տպել
29.04.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահին
1 / 1

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկեցին  մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը:  Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը կարեւորեցին, երկու  խորհրդարանների միջեւ հաստատված ավանդույթի համաձայն, համագործակցության շարունակականությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր: