Մայիսի 3-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:
Վրաստանի դեսպանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից շատ է կարեւորվել այդ հանձնաժողովի աշխատանքները տեւական ընդմիջումից հետո վերսկսելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ով նաեւ այդ հանձնաժողովի համանախագահն է, տեղեկացրեց, որ առաջիկայում ինքը միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով այցելելու է Վրաստան, որտեղ եւ հանձնաժողովի նորընտիր վրացի համանախագահի հետ կքննարկեն եւ կհստակեցնեն հանձնաժողովի հետագա անելիքները: Նա համոզմունք հայտնեց, որ հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը բխում է երկու բարեկամ երկրների շահերից:
Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստին մասնակցում էր ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխա...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում
«Ձերդ գերազանցություն պարոն Եժի Բուզեկ ...
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթը հյուրընկալվել էր ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթին: Դեսպանի հաղորդմամբ` իր այցի նպատակն է տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ տեղի են ունենալու հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցություններ,...
Երիտասարդական խորհրդարան դիմորդների համար
Հայտնում ենք, որ 2011 թվականի մայիսի 6-ին ժամը 10:00-ին եւ 16:00-ին ու մայիսի 7-ին ժամը 11:00-ին եւ 16:00-ին տեղի կունենան Երիտասարդական խորհրդարանի ինքնաառաջադրված թեկնածուների թեսթավորման եւ հարցազրույցի փուլերը: Յուրաքանչյուր օրվա մասնակիցների ցուցակները կտեղադրվեն ԱԺ պաշտոնական կայքում` ս.թ. մայ...