Տպել
12.03.2004
Շնորհավորանք ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին

ՀՀ ԳԱԱ նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է նշանավոր գիտնական Ֆադեյ Սարգսյանին.

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ինչպես անցած տասնամյակում, շարունակելու եք ՁԵր բոլոր ջանքերը ներդնել հանուն Հայաստանում գիտության զարգացման: Նաեւ համոզված եմ, որ Ձեր հմուտ ու հոգատար ղեկավարությամբ հայ գիտնականները նոր ձեռքբերումներ են ունենալու:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ հաջողություններ եւ իմ պատրաստակամությունն եմ հայտնում հնարավորինս աջակցելու Ձեր բոլոր նախաձեռնություններին:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ