Տպել
12.03.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

   Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

    Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. մարտի 15-17-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են 6 օրինագծեր: ԱԺ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 19 հարց, միջազգային 11 պայմանագիր:

  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսուհետեւ աշխատանքային խորհրդակցություններին մասնակցելու են ՀՀ նախագահի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը եւ Մայր աթոռ Ս.Էջմիածնի ներկայացուցիչ   Արշակ վարդապետ Խաչատրյանը:

  Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի մարտի 15-ի  ԱԺ նիստում: