Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին
ԱԺ երրորդ գումարման երրորդ
նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. մարտի 15-17-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը:
ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են 6 օրինագծեր: ԱԺ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 19 հարց, միջազգային 11 պայմանագիր:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսուհետեւ աշխատանքային խորհրդակցություններին մասնակցելու են ՀՀ նախագահի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը եւ Մայր աթոռ Ս.Էջմիածնի ներկայացուցիչ
Արշակ վարդապետ Խաչատրյանը:
Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի մարտի 15-ի ԱԺ նիստում: