Տպել
06.05.2011
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 10-12-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ իններորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 28 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 109 հարց, միջազգային 8 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մայիսի 10-12-ի    ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն մայիսի 10-ի ԱԺ նիստում: