Տպել
08.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ  մայիսյան փառավոր տոների` Հաղթանակի ու խաղաղության տոնի  եւ Շուշիի ազատագրման կապակցությամբ:

19  տարի է` Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը իբրեւ հաղթանակի օր մեզ համար ձեռք է բերել ավելի ծանրակշիռ նշանակություն՝ դառնալով   մեր միասնականության, համերաշխության, միմյանց նկատմամբ հանդուժողականության, եւ իբրեւ արդյունք` նորօրյա հաղթանակների  խորհրդանշական օր:

Հայրենական մեծ պատերազմն ու  արցախյան հերոսամարտը հայ զինվորի` իր հայրենիքին նվիրված լինելու փաստացի վկայությունն են: Ժամանակը ցույց է տվել, որ այդ երկու պատերազմների միջեւ ընկած շուրջ կեսդարյա ժամանակահատվածում եւ այսօր էլ հայ զինվորի կամքն ու ոգին անկոտրում են: Նա ստիպված է եղել դա ապացուցել կռվով  ու զենքով, բայց մշտապես առաջնորդվելով խաղաղության ձգտումով, ընկածին չխփելու սկզբունքով, առանց սնապարծ ռազմատենչության:

Արցախի ճակատագիրը եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը մեզ համախմբեցին ու միավորեցին, քանզի գերական հայրենիքի շահն էր: Դրա անհրաժեշտությունն այսօր էլ կա: Ի վերջո, մեր միասնականությունը անհրաժեշտ է հենց սահմանին կանգնած զինվորին` անկախ նրա տարիքից ու ծննդավայրից, անհրաժեշտ է որպես նրա թիկունքը պահող անխոցելի վահան:

Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների կապակցությամբ` Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի, երեկվա ու այսօրվա, տարեց ու երիտասարդ  զինվորներին:  Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն լավատեսություն եւ վստահություն ապագայի հանդեպ»:
 
 
 


12.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներ...