National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.05.2011
ԱԺ Պատվո մեդալ` Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
1 / 9

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Հովհաննիսյանը, Արտեմ Մանուչարյանը, Հայկ Ավետիսյանը, Վաչագան Մարտիրոսյանն արժանացել են ԱԺ  Պատվո մեդալի եւ դրամական պարգեւի:

Մայիսի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ վետերաններին հանձնելով պարգեւները` խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը նշեց.

«Շնորհավորում եմ  մայիսյան փառավոր տոների` Հաղթանակի ու խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

66  տարի առաջ ավարտված Հայրենական պատերազմին իրենց անուրանալի մասնակցությունը բերեցին հայ  զինվորներն ու սպաները` շարքայինից մինչեւ գեներալ ու մարշալ: Նրանք իրենց նշանակալի ավանդն ունեցան հաղթանակը կռելու մեջ, հաղթանակ, որի առթիվ այսօր շնորհավորում եմ բոլորին` Մեծ հայրենականի փառապանծ զինվորից մինչեւ ազատամարտիկ ու հայրենիքի այսօրվա պաշտպան:

Այսօր, տարիների հեռավորությունից, յուրաքանչյուր մայիսի 9  ձեզ` պատերազմի վետերաններիդ համար շարունակում է նույն արժեքն ունենալ, ինչ տասնյակ տարիներ առաջ էր ` հեռավոր  1945-ին: Այդ հաղթանակը սերունդներ է միացնում, դաստիարակում եւ արժեհամակարգ ձեւավորում: Շնորհակալ ենք ձեր  եւ ձեր մարտական ընկերների, զոհված ու կենդանի հերոսների քաջության, սխրանքի, հայրենիքին նվիրվածության համար:

19  տարի է` Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը իբրեւ հաղթանակի օր մեզ համար ձեռք է բերել ավելի ծանրակշիռ նշանակություն՝ դառնալով   մեր միասնականության, համերաշխության, միմյանց նկատմամբ հանդուժողականության, նորօրյա հաղթանակների  խորհրդանշական օր:

Հայրենական մեծ պատերազմն ու  արցախյան հերոսամարտը հայ զինվորի` իր հայրենիքին նվիրված լինելու փաստացի վկայությունն են: Ժամանակը ցույց է տվել, որ այդ երկու պատերազմների միջեւ ընկած շուրջ կեսդարյա ժամանակահատվածում եւ այսօր էլ հայ զինվորի կամքն ու ոգին անկոտրում են: Նա ստիպված է եղել դա ապացուցել կռվով  ու զենքով, բայց մշտապես առաջնորդվելով խաղաղության ձգտումով, ընկածին չխփելու սկզբունքով, առանց սնապարծ ռազմատենչության:

Արցախի ճակատագիրը եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը մեզ համախմբեցին ու միավորեցին, քանզի գերական հայրենիքի շահն էր:Դրա անհրաժեշտությունն այսօր էլ կա: Ի վերջո, մեր միասնականությունը անհրաժեշտ է հենց սահմանին կանգնած զինվորին` անկախ  նրա տարիքից ու ծննդավայրից, անհրաժեշտ է որպես նրա թիկունքը պահող անխոցելի վահան:

Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ մայիսյան տոների կապակցությամբ` Մեծ հայրենականի ու արցախյան ազատամարտի, երեկվա ու այսօրվա, տարեց ու երիտասարդ  զինվորներին:

 Սիրելի վետերաններ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ: Դուք շարունակելու եք  օրինակ եւ չափանիշ մնալ սերունդների համար եւ նրանց դաստիարակման գործում»:

Շնորհավորելով վետերաններին ԱԺ Պատվո մեդալին արժանանալու առթիվ` Հովիկ Աբրահամյանը նրանց մաղթեց առողջություն, խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն:

Վետերաններն իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին պարգեի եւ ցուցաբերված վերաբերմունքի համար, իսկ նրանցից Հայկ  Ավետիսյանն Աժ նախագահին նվիրեց Մարտունու վետերանների մասին պատմող` իր հեղինակած աշխատությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am