Տպել
10.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
1 / 1

Մայիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության  նախագահ  Ուիլֆրիդ Մարթենսին:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է եվրոպական կառույցների հետ, եւ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի` որպես կառույցի կայացումը, որի հիմնադիր նիստին օրերս մասնակցել էր իր գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը:

Ուիլֆրիդ Մարթենսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` համոզմունք հայտնեց, որ պետք է  հասնել այն կուսակցությունների անդամակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, որոնք արդեն իրենց հայտն են ներկայացրել` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն»: Նա կարեւորեց Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների այցերը Հայաստան`  ընդգծելով մասնավորապես օրերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախագահի տեղակալ Խայիմ Մայոր Օրեխայի ստացած դրական տպավորությունները  հանդիպումներից:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցանկանում են ակտիվացնել համագործակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ, եւ ակնկալվում է  նաեւ նրա աջակցությունը միջազգային ատյաններում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ, տեղեկացնելով, որ կազմակերպվել են եվրոպական այդ կառույցի պատգամավորների այցելություններ  Հայաստան, որոնք կօգնեն իրական եւ օբյեկտիվ պատկերացում կազմել տարածաշրջանի վերաբերյալ: Իսկ օրերս Հայաստան կայցելի Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, ով նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահության անդամ է :

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...