Մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Հյուսիսային համալսարանի մի շարք ֆակուլտետների տարբեր կուրսերի ուսանողները, որոնց հետ հանդիպեց եւ հերթական «Բաց դասն» անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Պարոն Դավթյանը երիտասարդներին փոխանցելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, նշեց, որ ստացել է ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նամակը, որում նկարագրված են ոչ պետական բուհերի խնդիրները եւ պետական եւ մասնավոր բուհերի միջեւ մրցակցային անհավասար դաշտը: Նա հավաստիացրեց, որ հանձնաժողովն առաջիկայում կնախաձեռնի խնդրի առնչությամբ քննարկումներ:
Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի շրջանակներում. քննարկվեցին բազմաբնույթ հարցեր:
Ուսանողների հետաքրքրության շրջանակներում էին վարվող ՀՀ արտաքին քաղաքականությունը եւ միջազգային կառույցների հետ համագործակցությունը, ԱԺ օրենսդրական գործունեությունը, ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, անվճար ուսման վերաբերյալ հարցերն ու գործազրկությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվող Երիտասարդական խորհրդարանն ու նրա գործառույթները:
Ասմունքի մրցույթ-փառատոնի մարզային փուլերը շարունակվում են
ՀՀ մարզերում շարունակվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, արդեն երրորդ անգամ անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95 ամյակին: Մայիսի 11-ին մրցույթ-փառատոնի հերթական` երկրորդ փուլն անցկա...
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 11-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական բոլոր` մեկ տասնյակից ավել նախաձեռնությունները: «Բաց դասի» շրջանակներում օրենսդիրի նիստին ներկա գտնվելու հնարավորություն էին ստացել Հյուսիսային համալսարանի ուսանողներն եւ դասախոսները, ում ողջույնի խոսք ու...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցչին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Կետլին Ֆերիեին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զա...
Տեղեկատվություն Երիտասարդական խորհրդարան դիմորդների համար
Տեղեկացնում ենք, որ 2011 թ. մայիսի 12-ին ժամը 10.00-ին տեղի կունենա Երիտասարդական խորհրդարանի ինքնաառաջադրված ներքոհիշյալ թեկնածուների թեսթավորման փուլը (ցանկը կցվում է): Թեսթավորման փուլը կանցկացվի Ազգային ժողովի շենքում (Բաղրամյան 19): Մասնակիցներին խնդրում ենք ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ...