Տպել
11.05.2011
Ասմունքի մրցույթ-փառատոնի մարզային փուլերը շարունակվում են
ՀՀ մարզերում շարունակվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, արդեն երրորդ անգամ անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն այս անգամ նվիրված է հայ  մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95 ամյակին:

Մայիսի 11-ին մրցույթ-փառատոնի հերթական` երկրորդ փուլն անցկացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան միջնակարգ դպրոցում:

Մրցույթ-փառատոնի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Գեղարքունիքի փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:

Բանաստեղծի ստեղծագործական ուղին մասնակիցներին ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը:

Մրցույթ-փառատոնի նախնական փուլին մասնակցել էին Գեղարքունիքի մարզի 126 դպրոցների շուրջ 1200 աշակերտ, որոնցից երկրորդ փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 44 աշակերտ:

Երկու տարիքային խմբերից` 11-14 եւ 15-17, Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին այս մարզից  կմասնակցեն 6 աշակերտներ:

Երկրորդ  փուլում հաղթած վեց երեխաները պարգեւատրվեցին գեղարվեստական գրքերով:

Մայիսի 7-ին մրցույթ-փառատոնի մարզային երկրորդ փուլն անցկացվել էր նաեւ ՀՀ  Արմավիրի մարզում, որտեղ առաջին` նախնական  փուլին մասնակցել էր մարզի 120 դպրոցի 1200 աշակերտ, երկրորդ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 40 աշակերտներ: Նրանցից վեցը, երկու տարիքային խմբերից, նույնպես կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:

Մայիսի 14-ին մրցույթ-փառատոնի հերթական փուլը կանցկացվի Կոտայքի մարզում:
 


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...