Տպել
17.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
1 / 3

Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան:

Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային  ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի  եւ Հունգարիայի խորհրդարանի  նախագահ Լասլո Կյովերի  առանձնազրույցով:

Ողջունելով Հունգարիայի  Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար եւ նշեց, որ նրա այցը  հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի  զարգացման նոր հեռանկարներ է բացում: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Կյովերի այցը կնպաստի   նաեւ երկկողմ  հարաբերությունների ամրապնդմանը եւ  զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց  Հունգարիայի  հետ փոխգործակցության ակտիվացումը  քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով:  «Հայաստանը կարեւորում է Եվրոպայի հետ ինտեգրումը եւ այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,-նշեց ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Լասլո Կյովերը  նշեց, որ առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան այցելում Հունգարիայի խորհրդարանի նախագահ եւ համոզմունք հայտնեց, որ իր այցը կնպաստի  ոչ միայն խորհր?դարանների միջեւ համագործակցության խորացմանը, այլեւ միջպետական կապերի զարգացմանը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց  երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը,  խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին:  Այս համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հակամարտությունները պետք լուծվեն  խաղաղ բանակցությունների  արդյունքում եւ պատերազմը 21-րդ դարում  խնդիրների լուծման հնարավորություն չէ: Համաձայնելով Հովիկ Աբրահամյանի հետ Լասլո Կյովերը հույս հայտնեց, որ  տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը: Կողմերը համակարծիք էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
 


17.05.2011
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության անդամները մայիսի 17-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում...

17.05.2011
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մայիսի 17-ին տեղի ունեցավ  երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:  Ողջունելով հունգար գործընկերոջը եւ...

17.05.2011
Բյուջեի հաշվետվության քննարկումներ` ԱԺ մշտական հանձնաժողովներում
Մայիսի 17-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ ներկայացվեց առողջապահության ոլորտի 2010 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը: Հիմնական հատկացումների տրամաբանությունը եւ ի...

17.05.2011
Հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկեց օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրաց...

17.05.2011
Բարեկամական խմբերի հանդիպումը
Մայիսի 17-ին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները  հանդիպեցին Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին: Ողջունելով հյուրերին`  Գագիկ Մելիքյանը  հույս հայտնեց, որ հունգար գործընկերների այցը Հայաստան խթան կհանդիսանա` սերտացնելու եւ ամրա...

17.05.2011
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
Մայիսի 17-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին: Դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Գալուստ  Սահակյանին փոխանցեց Իրան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղ...

17.05.2011
Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահը
Մայիսի 17-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Մայիսի 18-ին Եվրախորհրդարանի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ...

17.05.2011
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1.     Ուրբաթ, 13 մայիսի 2011թ., ժ.11.00   Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝  1) «Հայաստանի  Հանրապետության  2010թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան  հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ...