Տպել
17.05.2011
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
1 / 1

Մայիսի 17-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Գալուստ  Սահակյանին փոխանցեց Իրան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Արսալան Ֆաթի Փուրի ողջույնները եւ հրավերը Հայաստան-Իրան բարեկամական խմբին` փոխադարձ այցով  այցելելու ԻԻՀ:

Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ ստեղծված տարբեր մակարդակների հարաբերությունները, զրուցակիցներն անհրաժեշտ համարեցին առավել սերտացնել եւ ընդլայնել  միջխորհրդարանական կապերը,  նպաստել նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը բարձր գնահատելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցը, տեղեկացրեց, որ այցի ընթացքում  ըստ երկու երկրների խորհրդարանների նախագահների  պայմանավորվածության  ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կհամագործակցեն արտաքին հարաբերությունների, տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին եւ նշեց, որ հարեւան Ադրբեջանը  շարունակում է սրել իրավիճակը եւ   ամեն ինչ անում է` ձախողելու խաղաղ բանակցությունների ընթացքը :

Գալուստ Սահակյանը մեկ անգամ եւս փաստեց, որ Հայաստանը հակամարտության կարգավորումն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում  եւ բացառապես` խաղաղ, դիվանագիտական  ճանապարհով:

Այս եւ տարածաշրջանային  այլ հարցերում պարոն Սահակյանը կարեւորեց   ԻԻՀ   հավասարակշիռ դերակատարությունը:
 


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...