Մայիսի 17-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին:
Դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Իրան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Արսալան Ֆաթի Փուրի ողջույնները եւ հրավերը Հայաստան-Իրան բարեկամական խմբին` փոխադարձ այցով այցելելու ԻԻՀ:
Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ ստեղծված տարբեր մակարդակների հարաբերությունները, զրուցակիցներն անհրաժեշտ համարեցին առավել սերտացնել եւ ընդլայնել միջխորհրդարանական կապերը, նպաստել նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը բարձր գնահատելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցը, տեղեկացրեց, որ այցի ընթացքում ըստ երկու երկրների խորհրդարանների նախագահների պայմանավորվածության ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կհամագործակցեն արտաքին հարաբերությունների, տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին եւ նշեց, որ հարեւան Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը եւ ամեն ինչ անում է` ձախողելու խաղաղ բանակցությունների ընթացքը :
Գալուստ Սահակյանը մեկ անգամ եւս փաստեց, որ Հայաստանը հակամարտության կարգավորումն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում եւ բացառապես` խաղաղ, դիվանագիտական ճանապարհով:
Այս եւ տարածաշրջանային այլ հարցերում պարոն Սահակյանը կարեւորեց ԻԻՀ հավասարակշիռ դերակատարությունը:
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության անդամները մայիսի 17-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մայիսի 17-ին տեղի ունեցավ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Ողջունելով հունգար գործընկերոջը եւ...
Բյուջեի հաշվետվության քննարկումներ` ԱԺ մշտական հանձնաժողովներում
Մայիսի 17-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ ներկայացվեց առողջապահության ոլորտի 2010 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը: Հիմնական հատկացումների տրամաբանությունը եւ ի...
Հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկեց օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրաց...
Բարեկամական խմբերի հանդիպումը
Մայիսի 17-ին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին: Ողջունելով հյուրերին` Գագիկ Մելիքյանը հույս հայտնեց, որ հունգար գործընկերների այցը Հայաստան խթան կհանդիսանա` սերտացնելու եւ ամրա...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի առանձնազրույցով: Ողջունելով Հուն...
Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահը
Մայիսի 17-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Մայիսի 18-ին Եվրախորհրդարանի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Ուրբաթ, 13 մայիսի 2011թ., ժ.11.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1) «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ...