Տպել
17.05.2011
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկեց օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունը:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու պատգամավորների առաջարկը նիստում ներկայացրեց համահեղինակ Խաչիկ Հարությունյանը: Պատգամավորներն առաջարկում են օրենքով արգելել բուսական մնացորդներով եւ չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերն ու խոտհարքերն այրելը` գյուղատնտեսական, անտառամերձ եւ անտառային ու բնության հատուկ պահպանության հողերում: Չորացած բուսականությունն  այրելու համար նախագծով սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի եւ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:  Խաչիկ Հարությունյանի հիմնավորմամբ` այրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, խախտվում է հողածածկույթի կառուցվածքը,  ինչպես նաեւ կրակը տարածվում է` անդառնալի վնաս պատճառելով անտառային էկոհամակարգին: Այդ մասին են վկայում անցյալ տարի Լոռու մարզում սկիզբ առած հրդեհները:

Կառավարությունը, ի դեմս բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, համաձայն է առաջարկված լրացման, ինչպես նաեւ հրդեհի վտանգ առաջացնելու համար պատասխանատվությունը մեծացնելու  մոտեցման հետ:

Օրինագիծը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...