Մայիսի 17-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ ներկայացվեց առողջապահության ոլորտի 2010 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը:
Հիմնական հատկացումների տրամաբանությունը եւ իրականացված ծրագրերը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանրամասն անդրադարձավ թվային ցուցանիշներին:
ՀՀ 2010 թ. պետական բյուջեի ծախսերի 5.9%-ն ուղղվել է առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը: Նշված ծախսերը կազմել են ավելի քան 56.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97.4%-ը: Բաժնի ծախսերի 38.2%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 35.9%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 6.9%-ը` բժշկական ապրանքների, սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման, 14.1%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի եւ 4.9%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը:
Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեի հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են ավելի քան 21.4 մլրդ դրամ` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Հիվանդանոցային ծառայությունների ծախսերի 45.5%-ը կամ շուրջ 9.8 մլրդ դրամը կազմել են բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների, 28.3%-ը կամ շուրջ 6.1 մլրդ դրամը` մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների, 26.2%-ը կամ 5.6 մլրդ դրամը` ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայությունների ծախսերը:
Հաշվետու տարում պետական բյուջեից շուրջ 3.4 մլրդ դրամ է տրամադրվել բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող բժշկական օգնության ֆինանսավորմանը` ամբողջովին ապահովելով ծրագրի կատարումը: Բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների ծառայությունների դասի շրջանակներում իրականացվել են 3 ծրագրեր, որոնց ծախսերը կատարվել են 100%-ով` կազմելով շուրջ 9.8 մլրդ դրամ: Այլ դասերին չպատկանող առողջապահական ծախսերի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են շուրջ 7.9 մլրդ դրամի ծախսեր, որոնց կատարողականը կազմել է 89.5%:
ՀԲ աջակցությամբ իրականացվող առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է շուրջ 4.1 մլրդ դրամ, որը կատարվել է 105.1%-ով: Ծրագրին կառավարությունը մասնակցություն է ցուցաբերել 965 մլն դրամի չափով, իսկ վարկային միջոցները կազմել են 3.1 մլրդ դրամ:
Խորհրդարանի
սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների
համատեղ նիստում` Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ, քննարկվեցին նախորդ տարվա ընթացքում կատարված սոցիալական ծախսերը:
Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ` սոցիալական ծախսերը 2010 թ.-ին կատարվել են ամբողջությամբ. ֆինանսավորվել է այս ոլորտի համար նախատեսված 244 մլրդ դրամը: Ծախսերի այս մակարդակը 1,6 տոկոսով ավելի է 2009 թ.-ի սոցիալական ծախսերից եւ կազմում է համախառն ներքին արդյունքի 7 տոկոսը: Այս գումարների գերակշիռ մասը` շուրջ 179 մլրդ դրամն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը, նպաստների համար ծախսվել է 64 մլրդ դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակ ստացողների թիվը հաշվետու տարում 519 հազար է եղել, նոյեմբեր ամսից կենսաթոշակներն ավելացել են եւ կազմել միջինը 27 հազար դրամ: Մանրամասնելով 2010 թ-ին կատարված սոցիալական ծախսերն ու աշխատանքները` նախարարն առանձնացրեց կենսաթոշակային բարեփոխումների եւ նոր համակարգ ներդնելու համար կատարված նախապատրաստական աշխատանքերը: Նա նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու համար ստեղծվել է անհրաժեշտ իրավական դաշտ: Նախարարը խոսեց նաեւ կենսաթոշակային համակարգում առկա թերությունների եւ դեռ չլուծված խնդիրների մասին` մասնավորապես նշելով բանկային համակարգի միջոցով թոշակների վճարման փոքր ծավալներն ու անհատական հաշվառմանն ուղղված միջոցառումների ոչ բավարար մակարդակը:
Ընդհանուր առմամբ` բյուջե 2010-ի ծախսերի 25,6 տոկոսն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Բյուջետային միջոցներով իրագործվել է 66 ծրագիր: Եւս 22-ն իրականացվել են սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության անդամները մայիսի 17-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում...
Տեղի ունեցավ Հայաստանի եւ Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մայիսի 17-ին տեղի ունեցավ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Ողջունելով հունգար գործընկերոջը եւ...
Հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկեց օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրաց...
Բարեկամական խմբերի հանդիպումը
Մայիսի 17-ին Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի գործընկերներին: Ողջունելով հյուրերին` Գագիկ Մելիքյանը հույս հայտնեց, որ հունգար գործընկերների այցը Հայաստան խթան կհանդիսանա` սերտացնելու եւ ամրա...
Հանդիպում ՀՀԿ խմբակցությունում
Մայիսի 17-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին: Դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Գալուստ Սահակյանին փոխանցեց Իրան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղ...
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի առանձնազրույցով: Ողջունելով Հուն...
Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահը
Մայիսի 17-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: Մայիսի 18-ին Եվրախորհրդարանի նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, խորհրդարանում ներկայացված քաղաքական ...
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Ուրբաթ, 13 մայիսի 2011թ., ժ.11.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգը ՝ 1) «Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ...