Տպել
12.03.2004
Վրաստանի նախագահը խորհրդարանում

Մարտի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները հանդիպեցին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց նրան ընտւրության առիթով եւ վստահություն հայտնեց, որ հետայսու հայ-վրացական միջպետական հարաբերությունները կզարգանան ու Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո էլ կշարունակվեն հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերությունները: Խորհրդարանի նախագահը կարեւորեց նաեւ Վրաստանում ապրող հազարավոր հայերի ակտիվ ինտեգրումը երկրի կյանքում:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստան իր այցի նպատակը համարեց երկու երկրների փոխհարաբերությունները ձեւականից իրական հուն փոխանցելը, նա ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է եւ տարածաշրջանում մեր երկրներին կապում է ոչ միայն դարավոր բարեկամությունը, այլեւ նույն հավատն ու նույն մենթալիտետը: Վրաստանի նախագահը նշեց, որ ինքը կողմնակից է տարածաշրջանային միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը, որովհետեւ ոչ մի պետություն առանձին զարգանալ չի կարող եւ անպայման պետք է օգտագործվեն տարածաշրջանային ներքին ռեսուրսները, քանի որ ոչ մի օգնություն չի կարող հավերժ լինել: Պարոն Սահակաշվիլին անդրադարձավ նաեւ Ջավախքի հայության խնդիրներին, նշելով, որ առաջնահերթություն է տրվելու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը եւ կարգուկանոնի հաստատմանը: Նրա հավաստմամբ` մեկ տարի անց անպայման արդեն կգործի Աբխազիայի տարածով անցնող երկաթուղին, որի կարեւորությունը ամբողջ տարածաշրջանի զարգացման համար անգնահատելի է: Վրաստանի նախագահը կարեւորեց իր երկրում կարգուկանոնի հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ընդգծվեց, որ արդեն մշակվում է նոր հարկային օրենսգիրքը, որը տնտեսական զարգացման նախադրյալներ պիտի ստեղծի:  

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


12.03.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
  Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:    Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. մարտի 15-17-ի ԱԺ եռօ...

12.03.2004
Շնորհավորանք ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին
ՀՀ ԳԱԱ նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է նշանավոր գիտնական Ֆադեյ Սարգսյանին.ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ինչպես անցած տասնամյակում, շարունակել...