Շարունակելով 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում` մայիսի 18-ին պատգամավորները լսեցին տնտեսական ոլորտի պատասխանատուներին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում` Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ, ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը գերատեսչությունների ղեկավարների հետ միասին ներկայացրին բյուջեի կատարման ցուցանիշները: Մինչ այդ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ հաշվետու տարում բյուջետային պարտքեր չեն կուտակվել, նախատեսված ծախսերն իրականացվել են ամբողջությամբ եւ որոշ դեպքերում գերակատարվել` արտաքին ֆինանսական աջակցության ծրագերի հաշվին:
Նախորդ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 15 ծրագիր: Ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 425 մլն դրամ ու եւս 128 մլն դրամ` պահուստային ֆոնդից: Կատարողականի ընդհանուր մակարդակը 98,2 տոկոս է: 2009 թ. համեմատությամբ այս ոլորտում ծախսերը նվազել են, մասնավորապես ավելի քիչ գումար է տրամադրվել փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակով` 150 մլն դրամ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ծախսերը գերակատարվել են. նախատեսված 18 մլրդ 620 մլն դրամի փոխարեն ծախսվել է շուրջ 27 մլրդ դրամ: 40 տոկոսով ծրագրի գերակատարումը պայմանավորված է արտաքին միջոցների ներգրավմամբ` մասնավորապես Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող նոր էներգաբլոկի կաոուցման եւ էլեկտրահաղորդման գծերի ու բաշխիչ ցանցերի վերականգման վարկային ծրագրերի բարձր կատարողականով: Նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իրագործել է 18 ծրագիր: Քաղաքաշինության ծախսերը նույնպես կատարվել են ամբողջությամբ, իրականացվել է 22 ծրագիր եւ ծախսվել 31,4 մլրդ դրամ: 25 մլրդ են կազմել բնակարանաշինության ծախսերը, շահագործման է հանձնվել 1579 բնակարան` հիմնականում աղետի գոտում: 2010 թ. տրանսպորտի եւ կապի ոլորտում կենսագործված ծրագրերի թիվը 17 են, ֆինանսական արժեքը` 42 մլրդ դրամ: Այս ոլորտի կատարողականը կազմում է 82 տոկոս: Պատասխանատուները շեղումը հիմնավորեցին Համաշխարհային բանկի եւ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող` ավտոճանապարհների բարելավման վարկային ծրագրերի ցածր կատարողականով: Հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների պահպանման ծախսերը կազմել են համապատասխանաբար 418 մլն եւ 217 մլն դրամ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հաշվետու տարում ծախսել է 3,3 մլրդ դրամ, իրականացրել 11 ծրագիր: Արդյունաբերութան ոլորտում արձանագրվել է արտադրանքի ծավալների 9,7 տոկոս աճ` 2009 թ. 7,8 տոկոս անկման դիմաց:
2010 թ. ստացված եկամուտները գերազանցել են ծրագրված մակարդակը եւ կազմել 780 մլրդ դրամ` 13,1 տոկոսով ավել 2009 թ. համադրելի ցուցանիշից: Եկամուտների այս մակարդակն ապահովվել է հարկային եկամուտների ավելացման հաշվին` 70 մլրդ դրամի չափով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը արձանագրվածը համարեց լավ ցուցանիշ եւ հավելեց, որ հարկային ու մաքսային վարչարարության շնորհիվ է հաջողվել հասնել դրան. հարկերի դրույքաչափերի փոփոխություն հաշվետու տարում չի եղել: Նաեւ` հանքաարդյունաբերության ոլորտից բյուջե է ուղղվել 18 մլրդ դրամ, մինչդեռ 2009-ի ընթացքում, ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված, այս գծով մուտքեր պետբյուջե չէին եղել: Բարելավվել է նաեւ հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը:
ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը
Մայիսի 16-ից 18-ը Մինսկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի համանախագահներն են ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին եւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Պատվիրա...
Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ամփոփվեց ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսով
Մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համատեղ մամլո ասուլիսը: Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարում ակտիվացել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան ...
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...
ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը
Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամները: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագ...
Տեղեկատվություն
Մայիսի 18-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կայքէջում կտեղադրվի ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: ...
Եվրոպական խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղավ Ցեղասպանության թանգարանում: Եժի Բուզեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
Մայիսի 18-ին, արդեն 34-րդ անգամ, աշխարհում նշում են Թանգարանների միջազգային օրը: Դա մի տոն է, որ կապված է յուրաքանչյուր ազգի հոգեւոր ժառանգության ու պատմամշակութային հիշողության հետ եւ վկայությունն է այն բանի, թե ինչպես են ազգերը պահպանում իրենց մշակութային հարստությունը: Շնորհիվ իր թանգ...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Այն հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2001 թ. հունվարի 9-ի որոշմամբ` նրա հիշատակը հավերժացնելու...