Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամները:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բուզեկի այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման եւ ակտիվացման համար: Հովիկ Աբրահամյանը ջերմությամբ հիշեց Եժի Բուզեկի հետ վերջերս կայացած հանդիպումը Բրյուսելում` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին մասնակցելու այցի շրջանակներում:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանդեպ Եվրախորհրդարանի կողմից ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարեւանության արեւելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, ինչպես նաեւ բարձր գնահատեց Եվրախորհրդարանի նախագահի անձնական ներգրավվածությունը Արեւելյան գործընկերության եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի հիմնադրման գործընթացում: Ողջունելով ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ստեղծումը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ կազմակերպությունը կարող է դառնալ այն հարթակը, որը հնարավորություն կտա հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային համագործակցության հաստատմանը:
Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` կարեւոր համարեց Հայաստանի պատվիրակության` բարձր մակարդակով ներկայացված լինելը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին եւ ողջունեց այն մեծ ուշադրությունն ու կարեւորությունը, որը Հայաստանը ցուցաբերում է այդ կառույցի նկատմամբ, ինչը թույլ կտա շատ հարցեր լուծել տարածաջրջանում, ներառյալ առկա խնդիրները: Եվրախորհրդարանի նախագահն ասաց, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ը ստեղծվել է բարելավելու հարաբերությունները ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրների հետ, նշելով, որ Հայաստանն իր դերակատարությամբ կարեւոր երկիր է տարածաջրջանում:
ԵԺի Բուզեկը ողջունեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկված լինելը ԵՄ-ի հետ բանակցություններ վարող հայաստանյան պատվիրակության կազմում եւ հույս հայտնեց, որ նման լավ բանակցություններ տեղի կունենան նաեւ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ:
ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, իշխանությունների կողմից ձեռնարկող քայլերին, այդ թվում` ընտրական օրենսդրության բարելավմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները Հայաստանը տեսնում են եվրոպական ընտանիքում, ունեն քաղաքական կամք` իրականացնել բարեփոխումներ, եւ գործընթացները դարձնել համահունչ եվրոպական չափանիշներին: Պատահական չէ, որ Հայաստանը ողջունեց Արեւելյան գործընկերության հաստատումը եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ստեղծումը, առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ խորհրդարանական այս ձեւաչափով համագործակցության գաղափարը: Հովիկ Աբրահամայնը նշեց, որ պետք է զերծ պահել ԵՎՐԱՆԵՍԹ-ը անիմաստ մեղադրանքների հարթակ դարձնելու ջանքերից: Մինչդեռ ադրբեջանական կողմը ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում ունեցած իր ելույթով փորձեց օգտագործել այս միջազգային հարթակը եւ խեղաթյուրել իրականությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ:
Եվրախորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց հանգամանալից տեղեկատվության համար, մասնավորապես կարեւորելով Ընտրական օրենսգրքի նախագծի լայն քննարկման փաստը: Նա նշեց, որ Եվրախորհրդարանը պատրաստ է գալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական հանձնախումբ ուղարկել:
Անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: ԵԺի Բուզեկը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ի վերջո կհանգեցնի ԼՂ հարցի լուծմանը, միաժամանակ կարեւորելով նաեւ շփումները հակամարտող կողմերի միջեւ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով, դիպուկահարների կրակոցներով, հարցի լուծման համար այլ ձեւաչափերի ձգտելով հիմք է տալիս մտածել, որ նա չի ցանկանում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:
Հանդիպմանը կարեւորվեց նաեւ երկկողմ համագործակցության խորացումն ու կապերի զարգացումը եվրոպական կառույցների եւ Հայաստանի միջեւ:
ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը
Մայիսի 16-ից 18-ը Մինսկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի համանախագահներն են ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին եւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Պատվիրա...
Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ամփոփվեց ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսով
Մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համատեղ մամլո ասուլիսը: Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարում ակտիվացել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան ...
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...
Տեղեկատվություն
Մայիսի 18-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կայքէջում կտեղադրվի ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: ...
ԱԺ-ում լսեցին տնտեսական ոլորտի հաշվետվությունը
Շարունակելով 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում` մայիսի 18-ին պատգամավորները լսեցին տնտեսական ոլորտի պատասխանատուներին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում` Վարդան Բոստանջյանի եւ Գագ...
Եվրոպական խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղավ Ցեղասպանության թանգարանում: Եժի Բուզեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
Մայիսի 18-ին, արդեն 34-րդ անգամ, աշխարհում նշում են Թանգարանների միջազգային օրը: Դա մի տոն է, որ կապված է յուրաքանչյուր ազգի հոգեւոր ժառանգության ու պատմամշակութային հիշողության հետ եւ վկայությունն է այն բանի, թե ինչպես են ազգերը պահպանում իրենց մշակութային հարստությունը: Շնորհիվ իր թանգ...
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Այն հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2001 թ. հունվարի 9-ի որոշմամբ` նրա հիշատակը հավերժացնելու...