Տպել
18.05.2011
Եվրոպական խորհրդարանի նախագահի այցը Հայաստան ամփոփվեց ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսով
1 / 4

Մայիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի համատեղ մամլո ասուլիսը:

Ողջունելով հյուրին` Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարում ակտիվացել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, տեղի են ունեցել բազմաթիվ բարձրաստիճան  փոխայցեր  եւ համոզմունք  հայտնեց, որ նման այցելությունները եւ մասնավորապես Եվրախորհրդարանի նախագահի այցը կնպաստեն մեր երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը: «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ԵՄ-ի հետ համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը գերակա ուղղություն է: Մենք համագործակցում ենք տարբեր ձեւաչափերում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար` Եժի Բուզեկը նկատեց, որ Հայաստանը եւ ԵՄ քաղաքացիները գտնվում են իրենց ընդհանուր տանը, որը Եվրոպան է: Նա նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի համար վճռորոշ, կարեւոր հարեւան է` հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Մենք միմյանց հետ գործընկերություն ենք ստեղծում` շնորհիվ Հայաստանի բաց լինելու: Ես գիտեմ, որ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով է ընթանում: Դա Հայաստանի ընտրությունն է, ՀՀ նախագահի, ՀՀ խորհրդարանի, ՀՀ կառավարության, հայ ժողովրդի, թե ինչ ճանապարհով է երկիրը շարժվում: Սակայն ես կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք բարեկեցիկ կյանք մեր քաղաքացիների համար, լավագույն ճանապարհը ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը»,- նշեց Եվրոպական խորհրդարանի նախագահը: Եվրախորհրդարանի նախագահն ընդգծեց, որ գոհ է այն համագործակցությունից, որ առկա է Հայաստանի եւ ԵՄ խորհրդարանների միջեւ: Հայաստանն  ու Եվրամիությունը համագործակցում են բազում ուղղություններով: Հյուրը կարեւորեց Հայաստանի դիրքորոշման եւ գործունեության կայունությունը: «Մենք համագործակցում ենք, բաց ենք մեկս մյուսի առջեւ` ես ու Հայաստանի խորհրդարանի նախագահը»,- ասաց ԵԺի Բուզեկը:

ՀՀ ԱԺ նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Պատասխանելով ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հարցին` պարոն Բուզեկը նշեց, որ չնայած իրենք որպես միավոր չեն ճանաչում  Լեռնային Ղարաբաղը, սակայն դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ մարդկանց հիմնական կարիքների մասին, մարդիկ պետք է հաղորդակցվեն, ճամփորդեն, այլ ոչ թե լինեն պատերազմներ, սա ԵՄ քաղաքականությունն է: Ըստ Եվրախորհրդարանի նախագահի` եթե ցանկանում ենք, որ ապագայում համապարփակ լուծում գտնվի, պետք է հանրություններին նախապատրաստենք դրան, նաեւ` Լեռնային Ղարաբաղի: Պարոն Բուզեկի համոզմամբ` պետք է շարժվել խաղաղության գործընթացով:

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ԵԽ նախագահը նշեց, որ այս հարցը քննարկել է ՀՀ նախագահի եւ ՀՀ ԱԺ նախագահի հետ, եւ Հայաստանի երկու ամենակարեւոր անձինք իրեն հավաստիացրել են, որ քննություն է տեղի ունենում եւ ամեն ջանք գործադրվում է, որ խնդիրը լուծվի:

Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայության մասին լրագրողի հարցին առաջինը պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահը: Նա շեշտեց, որ համաձայն չէ լրագրողի այն մտքի հետ, որ Հայաստանում կան «քաղբանտարկյալներ»: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի ազատման մասին խորհրդարանի նախագահի` ՀՀ Նախագահին ուղղված նամակին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա եղել է կոալիցիոն իր գործընկերների` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների առաջարկը: «Նամակը հղել եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, մենք զրուցել ենք, եւ Նախագահն ասել է, որ հարցը դիտարկվում է,  եւ ես հուսով եմ, (սա իմ անձնական կարծիքն է), որ առաջիկայում այդ հարցը դրական լուծում կստանա»,- նշեց ԱԺ նախագահը:

Եվրախորհրդարանի նախագահի համոզմամբ` վերջերս մի քանի հոգու ազատ արձակումը խոստումնալից որոշում էր:
 


18.05.2011
ՀՀ Ազգային ժողովի եւ ԲՀ Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը
Մայիսի 16-ից 18-ը Մինսկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի համանախագահներն են ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին եւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Պատվիրա...

18.05.2011
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց  պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած  «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու...

18.05.2011
ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը
Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամները: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագ...

18.05.2011
Տեղեկատվություն
Մայիսի 18-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կայքէջում կտեղադրվի ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: ...

18.05.2011
ԱԺ-ում լսեցին տնտեսական ոլորտի հաշվետվությունը
Շարունակելով 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում` մայիսի 18-ին պատգամավորները լսեցին տնտեսական ոլորտի պատասխանատուներին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում` Վարդան Բոստանջյանի եւ Գագ...

18.05.2011
Եվրոպական խորհրդարանի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մայիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի գլխավորած պատվիրակությունը  այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղավ Ցեղասպանության թանգարանում: Եժի Բուզեկը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկե...

18.05.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ
Մայիսի 18-ին, արդեն 34-րդ անգամ, աշխարհում նշում են Թանգարանների միջազգային օրը:  Դա մի տոն է, որ կապված է յուրաքանչյուր ազգի հոգեւոր ժառանգության ու պատմամշակութային հիշողության հետ եւ վկայությունն է այն բանի, թե ինչպես են ազգերը պահպանում իրենց մշակութային հարստությունը: Շնորհիվ իր  թանգ...

18.05.2011
Հովիկ Աբրահամյանն այցելեց Կարեն Դեմիրճյանի թանգարան
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց ազգային, պետական ու քաղաքական խոշոր գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Այն  հիմնադրվել է Հայաստանի կառավարության 2001 թ. հունվարի 9-ի որոշմամբ` նրա հիշատակը հավերժացնելու...