Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Սաֆարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ ընդունվել են ստացված բոլոր առաջարկները: Պարոն Մուրադյանը նաեւ նշեց, որ մշակման փուլում է մեկ այլ օրինագիծ, որը բազմաթիվ սկզբունքային փոփոխություններ է նախատեսում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում: Այդ նպատակով առաջիկա ամռանը Հայաստան կժամանեն օտարերկրյա փորձագետներ, իսկ աշնանն արդեն ԱԺ քննարկմանը կներկայացվի օրինագիծը: Կանցկացվեն նաեւ խորհրդարանական լսումներ:
Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
հերթական նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակցությունն ստացան երկու համաձայնագրեր, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
2011 թվականի հունվարի 17-ին Նիկոսիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի / կից արձանագրությամբ/ նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի հաղորդմամբ` Հայաստանն այս շրջանակում գտնվող համաձայնագրեր է կնքել 25 երկրի հետ: Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը երկրների միջեւ կխթանի ապրանքների ներմուծումն ու արտահանումը:
2010 թվականի հունիսի 18-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ «Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Արձագանք. բժշկական ստորաբաժանումներ» ծրագիրը, որը նախատեսում է արտակարգ իրավիճակներում օպերատիվորեն գործող եւ հավասարակշռված հմտություններով օժտված բժշկական ստորաբաժանումների ստեղծում, որոնք կարող են շրջել տվյալ աղետի գոտում եւ ցուցաբերել բժշկական օգնություն` համագործակցելով նույն ծրագրի շրջանակներում վերապատրաստված հրշեջների եւ այլ ստորաբաժանումների հետ:
Նախատեսվում է դասընթացներ անցկացնել ծրագրին մասնակից բժիշկների համար: Դասընթաց անցկացնողները կվերապատրաստվեն Շվեյցարիայում:
ԱԺ հանձնաժողովներում ավարտվեցին բյուջեի հաշվետվության քննարկումները
2010 թ. բյուջեի հաշվետվությունը մայիսի 19-ին քննարկվեց խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` Արամ Սաֆարյանի եւ Արծվիկ Մինասյանի համանախագահությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հ...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության ղեկավարներին
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսին եւ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինային, ովքեր մասնակցում էին ՀՀ ԱԺ-ում անց...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա նահանգի Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների
Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Ինդիանա Վեսլեյան համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների, որոնց ուղեկցում էին նույն համալսարանի հայազգի դասախոսներ Անի եւ Պետրոս Մալաքյանները: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շատ օգտակար համարեց նման այցելութ...
Հայաստանում կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ քննարկումներ Ազգային ժողովում
Մայիսի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի եւ USAID-ի նախաձեռնած «Ազգային ժողովի դերը Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ղեկավար անձնակազմի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհայ...