Տպել
23.05.2011
Ցուցահանդես Ազգային ժողովում
1 / 3

Մայիսի 23-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց  գեղանկարիչ Հարություն Հարությունյանի` Արթինի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա  էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Գեղանկարիչ Հարությունյանը ծնվել է Երեւանում, ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Անդամակցել է ՍՍՀՄ նկարիչների միությանը:

Հարություն Հարությունյանի  գեղանկարչական գործերը ցուցադրվել են մի շարք անհատական եւ խմբակային ցուցահանդեսներում եւ ցուցասրահներում, բազմաթիվ աշխատանքներ պահվում են մասնավոր հավաքածուներում:

Արվեստաբան Էմմա Բուդաղյանի բնորոշմամբ նկարիչ Հարություն Հարությունյանի գեղանկարչական թեմաները բխում են նրա ներաշխարհից եւ  բնության հարուստ ներկապնակում գտնելով  իրենց գույնն ու շարժումը` դառնում մի դիտարժան բնապատկեր:

Հարություն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խորհրդարանում իր աշխատանքները ցուցադրելու պատվին արժանանալու համար:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...