Տպել
23.05.2011
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
1 / 4

Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցներ ներկայացնող աշակերտների հետ: Վերջիններս մինչ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումը ներկա էին գտնվել ԱԺ նիստին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց դպրոցականների այցելությունները օրենսդիր բարձրագույն մարմին եւ մասնակցությունը նրա աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարը համառոտ ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքն ու աշխատակարգը` առանձնացնելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը: Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ԼՂ հարցի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների միջոցով: Հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Խոսելով հայ-թուրքական հարաբերություների  մասին` ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման եւ դրան հետեւած իրադարձությունների պատմությունը, նշելով, որ Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների խախտումը, նախապայմանների առաջադրումը խոչընդոտում է արձանագրությունները կյանքի կոչելուն եւ բանակցային գործընթացին:

ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ կոտայքցի աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին կրթական գործընթացին, զինապարտության մասին օրենքի փոփոխությանը, հայ-թուրքական սահմանի բացմանը: Ընդունելության քննություններին վերաբերող հարցին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ պիտի արվի դրանք արդար անցկացնելու համար: Իսկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցների ավարտական դասարաններում շրջանավարտներ չեն լինի, եւ ընդունելության քննություններն անցկացվելու են այն դիմորդների համար, ովքեր անցյալ տարիներին չեն ընդունվել, կամ զորացրվել են բանակից կամ այն երեխաներն են, ովքեր այլ երկրներից են վերադարձել:

ԱԺ նախագահն ու աշակերտները զրույցը շարունակեցին ԱԺ նիստերի դահլիճում, իսկ հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...