Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցներ ներկայացնող աշակերտների հետ: Վերջիններս մինչ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումը ներկա էին գտնվել ԱԺ նիստին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց դպրոցականների այցելությունները օրենսդիր բարձրագույն մարմին եւ մասնակցությունը նրա աշխատանքներին: Խորհրդարանի ղեկավարը համառոտ ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքն ու աշխատակարգը` առանձնացնելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը: Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի: Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ԼՂ հարցի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների միջոցով: Հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Խոսելով հայ-թուրքական հարաբերություների մասին` ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման եւ դրան հետեւած իրադարձությունների պատմությունը, նշելով, որ Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների խախտումը, նախապայմանների առաջադրումը խոչընդոտում է արձանագրությունները կյանքի կոչելուն եւ բանակցային գործընթացին:
ԱԺ նախագահը պատասխանեց նաեւ կոտայքցի աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին կրթական գործընթացին, զինապարտության մասին օրենքի փոփոխությանը, հայ-թուրքական սահմանի բացմանը: Ընդունելության քննություններին վերաբերող հարցին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ պիտի արվի դրանք արդար անցկացնելու համար: Իսկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցների ավարտական դասարաններում շրջանավարտներ չեն լինի, եւ ընդունելության քննություններն անցկացվելու են այն դիմորդների համար, ովքեր անցյալ տարիներին չեն ընդունվել, կամ զորացրվել են բանակից կամ այն երեխաներն են, ովքեր այլ երկրներից են վերադարձել:
ԱԺ նախագահն ու աշակերտները զրույցը շարունակեցին ԱԺ նիստերի դահլիճում, իսկ հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով:
Հանդիպում հանձնաժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հադիպեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Անդրիա Ուրուշաձեին եւ նրա տեղակալ Իրակլի Նադառեիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետի...
ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները Ազգային ժողովի նիստում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին իններորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ԱԺ բաց դռների քաղաքականության շրջանակներում նիստին ներկա Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցների աշակերտ...
Ձեւավորվեց Երիտասարդական խորհրդարան
Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, պետական եւ ոչ պետական բուհերի կողմից առաջադրված երիտասարդների, ինչպես նաեւ թեսթավորման եւ հարցազրույցի փուլերում լավագույն արդյունքներ դրսեւորած մասնակիցների տվյալների հիման վրա ներկայացվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ...
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
Մայիսի 23-ի մամլո ասուլիսում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ ներկայացրին մայիսի 15-17-ը Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ԱՊ...
Ցուցահանդես Ազգային ժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ Հարություն Հարությունյանի` Արթինի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Գեղանկարիչ Հարությունյանը ծնվել է Երե...