«Մեծարգո Շարլ Ազնավուր,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 87- ամյակի առթիվ:
Ձեր ինքնատիպ երգն ու կատարողական յուրօրինակ ոճը որպես համաշխարհային մշակույթի անկրկնելի մաս, հմայել ու այսօր էլ հմայում են միլիոնավոր ունկնդիրների Ֆրանսիայում եւ Հայաստանում, աշխարհի տարբեր անկյուններում:
Ձեր արվեստը սրտամոտ է տարբեր ազգությունների ու սերունդների մարդկանց:
Ձեր կախարդական ձայնն իր ջերմությամբ ու անկեղծությամբ տասնյակ տարիներ շարունակ մտնում է մարդկանց հոգիներն ու անսպառ էներգիա տալիս: Իսկ Հայաստանում Ձեր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա ոչ միայն արվեստի երկրպագուների, այլեւ ողջ հասարակության մեջ` իբրեւ մշակութային մարդու եւ մարդկային մշակույթի փայլուն համադրություն, իբրեւ արժանապատիվ հայ եւ ազգային գործիչ, իբրեւ միաժամանակ ֆրանսիական, հայկական եւ համաշխարհային մշակույթի կրող:
Սիրելի Վարպետ, վերստին շնորհավորելով Ձեզ ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ոգեւորություն եւ ստեղծագործական եռանդ»: