Մայիսի 23-ին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հադիպեց Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Անդրիա Ուրուշաձեին եւ նրա տեղակալ Իրակլի Նադառեիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաեւ խորհրդարանի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը:
Վրացի պաշտոնյաները հետաքրքրված են Հայաստանում կարեւոր փուլ մտած` կենսաթոշակային բարեփոխումների գործընթացով: Բանախոսների տեղեկացմամբ` Վրաստանում թեժ քննարկումներ են ընթանում կենսաթոշակային համակարգը փոփոխելու տարբերակների շուրջ, սակայն դեռ ընտրված չէ որեւէ մոդել: Այս համատեքստում նախարարը օգտակար ու կարեւոր համարեց Հայաստանի ձեռբերած ու հաջողած փորձը` որպես տարածաշրջանում հարեւան երկրի: Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց վրացի գործընկերներին փոխանցել այն տեղեկատվությունը, որը կարող է նպաստել կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկին հարեւան երկրում` այդ թվում եւ նոր համակարգի կիրառումն ապահովող` արդեն ընդունված ու թարգմանված օրենքները: Հակոբ Հակոբյանը հյուրերին մանրամասներ հաղորդեց կենսաթոշակային նոր համակարգի հիմնական սկզբունքների ու բաղադրիչների, ներդրման համար անհրաժեշտ իրավական դաշտի ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ: Հակոբ Հակոբյանը բարեփոխումների հաջող ընթացքի համար կարեւոր նախապայման համարեց հասարակության տեղեկացվածությունը եւ ներգրավվածությունը: Վրաց նախարարը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար եւ ընդգծեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններում հանդիպումները, նաեւ` Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ այսօր ստորագրած հուշագիրը կնպաստեն համագործակցությունն այս ոլորտում առավել ակտիվացնելուն եւ կապերն ամրապնդելուն:
ՀՀ ընտրական օրենսգրքի քննարկումները Ազգային ժողովի նիստում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին իններորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ԱԺ բաց դռների քաղաքականության շրջանակներում նիստին ներկա Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցների աշակերտ...
Ձեւավորվեց Երիտասարդական խորհրդարան
Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, պետական եւ ոչ պետական բուհերի կողմից առաջադրված երիտասարդների, ինչպես նաեւ թեսթավորման եւ հարցազրույցի փուլերում լավագույն արդյունքներ դրսեւորած մասնակիցների տվյալների հիման վրա ներկայացվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ...
Մամլո ասուլիս Ազգային ժողովում
Մայիսի 23-ի մամլո ասուլիսում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ ներկայացրին մայիսի 15-17-ը Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ԱՊ...
Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրոցներ ներկայացնող աշակերտների հետ: Վերջիններս մինչ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումը ներկա էին գտնվել ԱԺ նիստին: Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ գիտու...
Ցուցահանդես Ազգային ժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ Հարություն Հարությունյանի` Արթինի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Գեղանկարիչ Հարությունյանը ծնվել է Երե...