Տպել
24.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Արամայիս Սահակյանին 75 -ամյակի առթիվ

«Հարգարժան պարոն Սահակյան,

 ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75 եւ գրական գործունեության 55- ամյակների առթիվ:

Իրադարձություններին եւ խնդիրներին յուրահատուկ մոտեցումը, մասնագիտական բարձր նշաձողը եւ լուրջ բաների մասին հումորով ու երգիծանքով խոսելու կարողությունն ու սկզբունքայնությունը Ձեզ եւ  արդեն 30 տարի Ձեր խմբագրությամբ գործող «Ոզնի» երգիծաթերթը դարձրել են մեր հասարակության անբաժանելի ու պահանջարկված մասը: Իսկ Ձեր գրական ստեղծագործությունները մեր գրականության մնայուն էջերից են:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ առողջություն, հումորի չմարող զգացում, ստեղծագործական շարունակական եռանդ եւ լավատեսություն»: