24.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Արամայիս Սահակյանին 75 -ամյակի առթիվ
«Հարգարժան պարոն Սահակյան,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75 եւ գրական գործունեության 55- ամյակների առթիվ:
Իրադարձություններին եւ խնդիրներին յուրահատուկ մոտեցումը, մասնագիտական բարձր նշաձողը եւ լուրջ բաների մասին հումորով ու երգիծանքով խոսելու կարողությունն ու սկզբունքայնությունը Ձեզ եւ արդեն 30 տարի Ձեր խմբագրությամբ գործող «Ոզնի» երգիծաթերթը դարձրել են մեր հասարակության անբաժանելի ու պահանջարկված մասը: Իսկ Ձեր գրական ստեղծագործությունները մեր գրականության մնայուն էջերից են:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ առողջություն, հումորի չմարող զգացում, ստեղծագործական շարունակական եռանդ եւ լավատեսություն»:
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 24-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին խորհրդարանի աշխատանքին ԱԺ դահլիճում հետեւող ԵՊՀ մի խումբ դասախոսներին եւ ուսանողներին: ՀՀ ընտրական օրենսգրքի եւ հարակից օրինագծերի փաթեթի համահեղինակ...
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ուսանողների հետ
Մայիսի 24-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց եւ զրուցեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի առաջին կուրսի ուսանողների հետ: Ուսանողները ներկա էին եղել նաեւ ԱԺ նիստին: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ուսանողներին ծանո...