Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար եւ գոհունակությամբ փաստեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացան ու խորացան, ինչի արդյունքում նաեւ խորհրդարանում իրականացվեցին ծրագրեր, որոնք նպաստեցին նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւորեց նաեւ միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը:
Դեսպան Յովանովիչը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` կարեւորելով հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչը կարեւոր դեր ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր գնահատեց վերջին տարիներին օրենքների շուրջ Ազգային ժողովում կազմակերպվող բաց քննարկումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը Գորիսում
Մայիսի 26-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրա...
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրեց ՀՀ Ազգային ժողովի որոշումը
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը, որը «Իրա...
Խորհրդարանն ընդունեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկը
Մայիսի 26-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում այս անգամ խորհրդարանում են Արմավիրի մարզի մի շարք դպրոցների բարձր դասարանցիներ եւ մանկավարժներ: Այնուհետեւ խորհրդարանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն շար...
Բաց դաս` խորհրդարանում
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Արմավիրի մարզի համայնքների մի շարք ավագ դպրոցների աշակերտներ մասնակցեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հերթական «բաց դասն» անցկացրեց ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը աշակերտներին ներկայացրեց ԱԺ կառո...